Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Ինչպես բուժել թութքը
Այսօր թութք (հեմորոյ) բառը մտել է խոսակցական լեզվի մեջ որպես «խնդիր ունենալ» բառի կոպիտ հոմանիշ: Սակայն պատահական չէ, որ հենց այդ «խնդիրն» է դարձել այդքան տարածված: Դեպքերի մեծամասնության ժամանակ նրա մասին այնպես հեշտությամբ չեն ասում, ինչպես, օրինակ, խոցի դեպքում:
Այնուամենայնիվ, թութքով տառապող մարդկանց տոկոսը բավականին մեծ է:
Ինչ է թութքը և ինչու է այն տարածված
Թութքն ուղիղ աղու հիվանդություն է, որը կապված է ուղիղ աղու երակների այտուցման և լայնացման, թրոմբոզների, բորբոքումների, ուղիղ աղու շուրջ հանգույցների առաջացման հետ:
Ռիսկային խմբերը
-
փորկապությամբ տառապող մարդիկ,
-
նստած կենսակերպ,
-
ֆիզիկական ակտիվության ցածր մակարդակ,
-
ճարպակալում,
-
ժառանգականության գործոն,
-
մեծ ֆիզիկական ծանրաբեռնվածություն, ծանրության բարձրացում,
-
հղիություն և ծննդաբերություն, հատկապես՝ ձգձգված:
Ինչպե՞ս ինքնուրույն պարզել, թե արդյո՞ք տառապում ես թութքով
1. Հետանցքի շրջանում անհարմարություն, այրոց, ծանրության զգացողություն, կղանքի մեջ թարմ, ալ կարմիր արյան առկայություն: Դա կարող է լինել նաև ուղիղ աղու քաղցկեղի ախտանիշ: Ուստի այդ ախտանիշների առկայության դեպքում ախտորոշման համար անմիջապես դիմեք պրոկտոլոգի:
2. Հեմորոյի հանգույցների դուրս գալը, սկզբում դեֆեկացիայի ժամանակ, հետո հնարավոր է նաև ծանրություն բարձրացնելից, փռշտալիս:
Հնարավոր է թրոմբոզի, նեկրոզի առաջացում, ծանր կլինիկական պատկերի զարգացում:
Այսօր գոյություն ունեն թութքի բուժման և կանխարգելման բազմաթիվ մեթոդներ՝ քսուկներ, մոմիկներ, սկլերոթերապիայի ներարկումներ, ռեզինե վիրակապեր, ինֆրակարմիր ֆոտոկոագուլյացիա, թութքի վիրահատական բուժում և այլն:
Տզրուկաբուժությունը ևս կարող է հաջողությամբ կիրառվել թութքի բուժման ժամանակ: Ընդ որում դա դարձել է տզրուկաբուժությանը դիմելու հաճախակի պատճառներից մեկը:
Ինչպե՞ս է ազդում տզրուկաբուժությունը
Տզրուկներներն օգնում են ո՛չ միայն բուժել թութքը, այլև առողջացնել ողջ օրգանիզմը: Բարելավումը կարելի է տեսնել արդեն առաջին սեանսից հետո: Տզրուկի կիրառման արդյունքում վերանում է ստորին վերջույթներում, փոքր կոնքի օրգաններում երակային կանգը, քայքայում արդեն ձևավորված թրոմբները և կանխարգելում նորերի առաջացումը, կարգավորում աղիների աշխատանքն ու արյան շրջանառությունը, ինչը նպաստում է փորկապություն չառաջանալուն, և նաև թութքի կանխարգելման միջոց է:
Քրոնիկ փորկապության դեպքում անհրաժեշտ է տզրուկաբուժության ամբողջական կուրս անցնել: Այստեղ միայն սրացած վիճակից հանելը բավարար չէ: Ստացված ժամանակավոր արդյունքը մշտական դարձնելու համար պետք որովայնային խոռոչում վերացնել կանգային երևույթները:
Թութքի դեպքում տզրուկները դրվում են հետանցքի շուրջ՝ հենց հեմորոյի հանգույցների վրա և նրանց շուրջ: Հատկապես ուշադրություն է դարձվում սրբոսկրի և պոչուկի հատվածներին, որոնք պատասխանատու են աղիների և փոքր կոնքի օրգանների արյան շրջանառության, ինչպես նաև պորտի և լյարդի շրջանների համար:
Մի սեանսի ընթացքում դրվում են 3-ից մինչև 7-8 տզրուկ առավելագույն էքսպոզիցիայով (մինչև նրանց ընկնելը): Սեանսները անցկացվում են շաբաթական 2-3 անգամ:
Քրոնիկ թութքի դեպքում խորհուրդ է տրվում կես տարին մեկ անցնել տզրուկաբուժության կուրս՝ անպայման մասնագետի մոտ:
Կարևոր է.
1. կծածները չի կարելի քորել,
2. քանի դեռ վերքերն արյունահոսում են, դեֆեկացիայից հետո ցանկալի չէ զուգարանի թուղթ օգտագործել: Պետք է լվացվել և լվացվելուց հետո վերքերն անպայման մշակել միրամիստինով կամ քլորհեքսիդինով:
3. Հնարավոր է խորշային ավշային հանգույցների բորբոքում, քանի որ տզրուկաբուժության ընթացքում նրանց վրա մեծ ծանրաբեռնվածություն է ընկնում: Դա նորմալ է: Դրանք 2-3 օրից անցնում են: Ավելի հաճախ, եթե այդպիսի բարդություն կա, դա անցնում է տզրուկաբուժության երրորդ սեանսից հետո:
ՀԻՐՈՒԴՈ ՄԵԴ բժշկական կենտրոն | |
Հասցե | Հայաստան, 0054, Երևան, Դավթաշեն, 2-րդ թաղամաս, փող. Տիգրան Պետրոսյան |
Հեռախոս |
+374 10 37 06 06 |
Բջջ. հեռախոս | +374 91 01 05 36 |
Էլ. հասցե | [email protected] |
Կարդացեք նաև
1883 թվականին Գ․ Զախարինը, իսկ տասնհինգ տարի անց Գ․ Գեդը հայտնաբերեցին յուրաքանչյուր օրգանին համապատասխանող մաշկային հատվածներ, որոնք օրգանի ախտաբանության ժամանակ դառնում են զգայուն...
Յոգայի մշակույթը եկել է Հնդկաստանից: «Յոգա» բառի նշանակության մասին հետազոտողները դեռ վիճում են: Գոյություն ունի երկու տարածված վարկած: Առաջինի համաձայն՝ յոգան պետք է հասկանալ ոչ թե որպես գործընթաց...
Աշխարհի բնակչության կեսից ավելին տառապում է այդ մակաբուծային հիվանդությունների պատճառով: Մակաբույծների դեմ պայքարում օգնում են լայն տարածում ստացած բնական միջոցները...
Հիվանդությունների առաջացման պատճառները բազմաթիվ են, դրանցից մեկը սխալ շնչառությունն է: Գուցե մտածեք, որ դա այն բնազդն է, որի մասին պետք էլ չէ մտածել, քանի որ բնականորեն կարգավորվող է...
Օգտագործվող սննդի որակը շատ կարևոր է առողջության համար։ Fithacker.ru-ն գրում է, որ մի խումբ մթերքներ կարող են ցավազրկող ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա...
Մանդարինի կեղևը մեծ քանակով վիտամիններ և հանքանյութեր է պարունակում, այդ թվում`՝ A, C, E, PP, B1, B2, B12, B6, B9, մագնեզիում, ֆոսֆոր, կալցիում, կալիում, երկաթ: Budetezdorovy.ru-ի հաղորդմամբ՝ մանդարինի կեղևը կարող է օգնել մի խումբ խնդիրների առկայության դեպքում...
Սակավարյունությունը կամ անեմիան օրգանիզմի այն վիճակն է, երբ նվազում է կարմիր բջիջների (էրիթրոցիտների) մակարդակը: Քանակապես անեմիան արտահայտվում է հեմոգլոբինի խտության նվազմամբ...
Մաղադանոսն օգտագործվում է բազմաթիվ ճաշատեսակների պատրաստման ժամանակ: Այն առանձնանում է ո՛չ միայն համով, այլև օգտակար հատկություններով: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ մաղադանոսը միզամուղ հատկություն ունի...
Ժոժոբայի յուղն օգնում է պաշտպանել մաշկը, մաշկից դուրս բերել տոքսինները։ Այն կառուցվածքով ամենամոտն է մարդու մաշկին և հաջողությամբ կարող է օգտագործվել, եթե օրգանիզմն ի վիճակի չէ անհրաժեշտ քանակով ճարպ արտադրել։ Fithacker.ru-ն գրում է, որ ժոժոբայի յուղը...
Այս ըմպելիքը հարկավոր է օգտագործել թեյի կամ սուրճի փոխարեն: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ մեղրն ու մասուրը կօգնեն պայքարել քրոնիկ հոգնածության դեմ...
Մեթոդը հետևյալն է. սառույցի 2,5 սմ քառակուսի կտորը դնել Ֆեն-ֆու կետի վրա: Այն դժվար չէ գտնել. ծոծրակի փոսը, որը միացնում է գլուխը` պարանոցին:
Պարբերաբար, 2-3 օր ընդմիջումով՝ առավոտյան` նախքան նախաճաշը, երեկոյան` քնելուց առաջ, կրկնել գործողությունը...
Սոխն օգտագործվում է ոæչ միայն մթերքի պատրաստման ընթացքում, այլև շնչուղիների հիվանդությունների դեպքում: Այն մեծ քանակով հակաօքսիդանտներ է պարունակում, ինչպես նաև նյութեր, որոնք հակաբորբոքային հատկություն ունեն...
Հորմոնալ անհավասարակշռությունը լուրջ խնդիր է, որն ազդում է ամբողջ օրգանիզմի վրա։ Այն կարող է ուղեկցվել անքնությամբ, դեպրեսիայով, ճարպակալմամբ, տրամադրության անկումներով, հոգնածությամբ և այլն։ Fithakcer.ru-ն գրում է, որ ժամանակին...
Առողջացման գործընթացն արագացնելու համար օգտակար է ընդունել բուժական բույսերով, բուրավետ եթերային յուղերով լոգանքներ։ Եթե այդպիսի բաղադրիչներ չկան ձեռքի տակ, ապա կարելի է ուշադրություն դարձնել...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն